Հայաստանում գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այսօր՝ փետրվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:33-ին գրանցվել է երկրաշարժ։

Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք՝ 40.02⁰ հյուսիսային լայնության և 44․54⁰ արևելյան երկայնության կոորդինատներով։ Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորությամբ։

Սեյսմի մագնիտուդը կազմել է 2.2։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը գնահատվել է 2-3 բալով։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, ինչպես նաև Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ավերածություններ չեն գրանցվել։

More From Author

Փետրվարի 24-28-ի եղանակային կանխատեսում

Որոշակի օգտատերեր չեն կարողանում մուտք գործել «Արավոտ»-ի կայքը