Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության առաջնորդը կոչ է արել ստեղծել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դաշինք

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ձևավորի դաշինք Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ։ Նրա կարծիքով՝ այս քայլը կլինի ԱՄՆ-ի ծավալապաշտական քաղաքականությանը հակազդելու ամենաարդյունավետ միջոցը։

Ըստ Փերինչեքի՝ այդպիսի դաշինքը կդառնա պատմականորեն հզոր ուժ, որը կկարողանա կանխել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբի ռազմական հակամարտություններ։ Նա նաև նշել է, որ այս դաշինքը կկանխի ԱՄՆ-ի իմպերիալիստական ազդեցության տարածումը։

Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Թուրքիայի անվտանգության հիմնաքարը և երաշխիքը «պետության և ժողովրդի անխախտ միությունը» է։

More From Author

Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապաստան է հայերի համար

Հայաստանի ամենախոշոր թմրամիջոցների գործը մտավ դատարան