Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը նախատեսվում է Հայաստանում

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում բարձրաձայնվել է Հայաստանի օկուպացված տարածքների հարցը։ Այս մասին հայտարարել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ երկու կողմերի միջև առկա է փոխըմբռնում, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի շրջանակում։

«Կարելի է ասել, որ առաջիկայում նախատեսվում է նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Որպեսզի ավելի կոնկրետ լինեմ, նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Ադրբեջանի տարածքում, ուստի ամենայն հավանականությամբ, այս անգամ այն կկայանա Հայաստանի տարածքում»,- նշել է Նարեկ Մինասյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են Հայաստան՝ մասնակցելու «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկկողմ կլոր սեղանին։

More From Author

Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ 2017-ից մինչև 2025 թվականը

Խաղաղության գործընթացը պետք է հիմնված լինի հասարակությունների կողմից այն պահանջելու վրա