Վարչապետը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը

Փետրվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Աբու Դաբի՝ մասնակցելու Շեյխ Զայեդ հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը։

Այս մասին հայտնի դարձավ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հաստատումից հետո։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվական կայքերում հրապարակվել էր տեղեկություն, թե ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, կմասնակցեն հիշյալ միջոցառմանը։

More From Author

Շվանիձոր-Նռնաձոր հողային ճանապարհի շինարարությունը կավարտվի մարտին

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Ուկրաինայի նախագահը կարող է բանակցել Պուտինի հետ Մոսկվայում