Տոնական օրերին սառույցի վրա ընկնելու հետևանքով վնասվածքների թիվը Երևանում զգալիորեն աճել է

Երևանի «Հերացի» համալսարանական հիվանդանոցը դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է 55 պացիենտ, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել սառույցի վրա ընկնելու հետևանքով։ Այս տվյալը հայտնում եմ՝ հիվանդանոցի ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար Գայանե Ստեփանյանի հետ զրույցից։

Հիվանդանոցի տվյալներով՝ պացիենտների մեծամասնությունը (45-ը) ստացել է ամբուլատոր բուժօգնություն, իսկ 10-ը հոսպիտալացվել են և ենթարկվել վիրահատական միջամտության։

Մեզ դիմածների մեծ մասը մեծահասակներ են եղել։ 0-18 տարիքային խմբից 8 պացիենտի դեպքում վնասվածքները լրացուցիչ բուժման կարիք չեն ունեցել, իսկ 18 տարեկանից բարձր 47 պացիենտի դեպքում արձանագրվել են ավելի բարդ վնասվածքներ։

Ամբուլատոր բուժում ստացածների մեծամասնության դեպքում խոսքը սալջարդերի և վերին վերջույթների վնասվածքների մասին է եղել, որոնց դեպքում կատարվել են գիպսային անշարժացումներ։

Հոսպիտալացված 10 պացիենտներից յուրաքանչյուրը ենթարկվել է վիրահատական միջամտության։ Դրանց թվում են եղել կոտրվածքներ, այդ թվում՝ բարդ դեպքեր, ինչպիսիք են կոնքի վնասվածքը և ազդոսկրի կոտրվածքը։ Վիրահատությունից հետո բոլոր պացիենտները տեղափոխվել են արդեն ամբուլատոր հսկողության պոլիկլինիկաներ։

Չնայած Երևանի «Շտապօգնության» ՓԲԸ-ն տոնական օրերին ընդհանուր առմամբ զանգերի քանակի նվազում է գրանցել՝ համեմատած նախորդ տարիների հետ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցը սառույցի վրա ընկնելու հետևանքով վնասվածքներ ստացած բուժառուների թվով գրեթե կրկնակի աճ է գրանցել։

Այս իրավիճակի կապակցությամբ հորդորում եմ քաղաքացիներին զգույշ լինել ճանապարհներում, հագնել չսահող կոշիկներ և, հնարավորության դեպքում, խուսափել սառույցով պատված հատվածներից։

More From Author

Հայաստանի ամենախոշոր թմրամիջոցների գործը մտավ դատարան

Ընդդիմության հաջողության բանալին՝ առաջնորդություն, համագործակցություն և ծրագրային մրցակցություն