Նախիջեւանը կորցնում է Մոսկվայի եւ Անկարայի երաշխավորությունը

Նախիջեւանի կարգավիճակը, որը սահմանված էր 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով, շուտով կփոխվի։ Փետրվարի 2-ին Նախիջեւանի խորհրդարանը դիմել է Բաքվին՝ հաստատելու նոր սահմանադրական ձեւակերպում, որը վերացնում է ցանկացած հղում այդ երկու պայմանագրերին։

Այս որոշումը, որը ներկայացվում է որպես «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի մաս, փաստացիորեն Նախիջեւանի կարգավիճակն ու սահմանները դնում է բացառապես Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այսպիսով, Մոսկվան եւ Անկարան այլեւս չեն համարվում Նախիջեւանի կարգավիճակի եւ սահմանների երաշխավորները։

More From Author

Իշխանությունները շահարկում են ապօրինի գույքի բռնագանձման թեման՝ չնայելով իրենց արարքներին ու արդյունքներին

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն առավել ամուր են դարձել