ՀՀ ԱԳ նախարարը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ

Հունվարի 26-28-ի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին։

Այցի ընթացքում նախարար Միրզոյանը հունվարի 28-ին ելույթով կհանդես գա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Այս ելույթը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ։

Այցի օրակարգում նաև նախատեսված են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։

More From Author

Գորիսում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

ՀՖՖ նախկին նախագահի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 5-ը