Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի գործը մոտենում է ավարտին

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ հարուցված քրեական վարույթը գտնվում է ավարտական փուլում։ Չի բացառվում, որ առաջիկայում նախաքննական մարմինը հայտարարի քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին և գործը ուղարկի դատարան։

More From Author

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուկայական արժեքի գնահատումը շարունակվում է

Քրեական վարույթ է հարուցվել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» դեմ՝ դատական որոշում չկատարելու կապակցությամբ