Իրանի Ֆարդիս քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհեր և վիրավորներ են եղել։
Ըստ հաղորդումների՝ բողոքի ցույցերին մասնակցողները բախվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի և անվտանգության ուժերի հետ։ Բախումների ընթացքում ցուցարարները ծեծելով սպանել են ԻՀՊԿ-ի սպային։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանում բողոքի ցուցարարները հրկիզել են ԻՀՊԿ-ի շենքը։
Զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը դեռևս հստակեցված չէ։