Երևանում թալանվել է հայտնի բլոգերի տունը

Այսօր՝ հունվարի 21-ին, Երևանում տեղի է ունեցել բնակարան թալանելու դեպք, որի զոհը դարձել է հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանը, որը հայտնի է «Թու-թու-թու լավա» մականվամբ։

Դեպքի մասին տեղեկություն ստացվել է ոստիկանության Շենգավիթի բաժնից և անմիջապես փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի համապատասխան բաժին։ Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ 7-րդ փողոցում գտնվող Էրիկ Շահբազյանի տանը։ Ըստ առկա տեղեկությունների՝ գողը կամ գողերը տուն են մտել բակի կողմից՝ շրջանցելով տանը պահակող երկու մեծ շներին։ Նրանք հատուկ գործիքի միջոցով կոտրել են չհրկիզվող պահարանը և հափշտակել այնտեղ պահված ամբողջ գումարը։

Քրեական, համայնքային ոստիկանները և պարեկները սպասում են մինչև դեպքի վայր կժամանեն քննիչները և քննչական կոմիտեի փորձաքրեագետը։ Դեպքի վայրը սահմանազատել են ավագ պարեկ Հարություն Թագվորյանը և պարեկ Լիլիթ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Էրիկ Շահբազյանը Հանրապետությունից բացակայում է։

More From Author

Պարգև Հակոբյանի մորը դատական գործը՝ դիտավորյալ սպանության, ոչ թե խուլիգանության

Թալանել են հայտնի բլոգերի տունը․ չհրկիզվող պահարանի պարունակությունը հափշտակել են